Ինչպե՞ս վերացնել ձկան տհաճ հոտը և պատրաստել համեղ ձուկ

Ինչպե՞ս վերացնել ձկան տհաճ հոտը և պատրաստել համեղ ձուկ
Սուրբ Ծնունդը խորհրդանշող ուտեստներից մեկն էլ ձուկն է, որը պատրաստելու համար հայ կանայք և տղամարդիկ ջանք չեն խնայում: Այս խորհուրդները կօգնեն ձեզ էլ ավելի համեղ ու ճիշտ պատրաստել ձկնեղենը:



Ձուկը տապակելիս չի փխլվի, եթե այն աղ դնեք տապակելուց 10-15 րոպե առաջ:



Եթե ձկնապուրին մի քիչ կաթ ավելացնեք, սուր հոտը կվերանա, իսկ ձուկը փափուկ և ավելի համեղ կստացվի:



Որպեսզի ձուկը տապակելիս լավ կարմրի, այն պետք է նախքան տապակելը չորացնել շորով կամ թղթով:



Նախքան ձուկը տապակելը, յուղի մեջ մի քիչ աղ գցեք, այն չի կպչի հատակին:



Ձկնեղենի հետ մակարոնը` իբրև խավարտ չի օգտագործվում:



Խաշաչ ձկան հետ` որպես խավարտ մատուցվում է պաշած կարտոֆիլ, իսկ տապակածի հետ` խաշած կամ տապակած կարտոֆիլ:



Շոգեխաշված կամ խորոված ձկան հետ կարելի է բրինձ մատուցել:



Ձուկ մատուցելուց հետո ամանները հարկավոր է սկզբում սրբել ծծողական թղթով, հետո ողողել սառը ջրով և ապա լվանալ եռման ջրով: Ձկան հոտը այդ դեպքում կանցնի:



_Շարունակելի_