Պորտուգալիայի նախագահը արտակարգ վիրահատման է ենթարկվել

Պորտուգալիայի նախագահը արտակարգ վիրահատման է ենթարկվել
Պորտուգալիայի նախագահ Մարսել Ռբիբել դի Սոզան արտակարգ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ եղել է ճողվածք: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, նախագահ դի Սոզան գտնվել է բուժման կուրսի մեջ եւ ենթակա է եղել վիրահատման, սակայն առաջ եկած բարդությունների պատճառով բժիշկները որոշել են արագացնել վիրահատությունը եւ նախատեսված օրվանից մի քանի օր շուտ անել: Վիրահատության հետեւանքով նախագահ դի Սոզան չեղյալ է հայտարարել բոլոր աշխատանքային միջոցառումները, որոնք նախատեսված են առաջիկա օրերին, ներառյալ նաեւ երկրի այն շրջաններ այցելությունները, որոնք տուժել են անտառային հրդեհներից: