Մանկական երկաթուղի տանող թունելը՝ մանկապղծության սպառնալիք

Մանկական երկաթուղի տանող թունելը՝ մանկապղծության սպառնալիք
Մանկական երկաթուղի տանող թունելի բարեկարգման խնդիրը տևական ժամանական է (մոտ 8-9 տարի) մնում է օրակարգային։



80 տարի առաջ կառուցված մանկական երկաթուղին համարվում է Երևանի հանգստյան գոտիներից մեկը: Ժամանակին դեպի երկաթուղի տանող երկու թունել է եղել, սակայն այժմ գործում է միայն մեկը, որն ունի 400 մետր երկարություն: Եթե նախկինում երկաթուղի տանող այս միակ թունելը համարվում էր ամենալուսավորն ու ամենամաքուրը, ապա այժմ պատկերը բոլորովին այլ է: **«Վերածված է աղբանոցի, վտանգավոր անցանելի է երեխաների, երիտասարդ աղջիկների համար, երեկոյան ժամերին խնդիրն ավելի է մեծանում»,-** մեզ հետ զրույցում իրենց դժգոհությունն այսպես են հայտնում քաղաքացիները:



Չմոռանանաք, որ խոսքը Մանկական երկաթուղի տանող թունելի մասին է, ավելին՝ թունելի պատերին պատկերված են սեռական տարբեր կողմնորոշումներ ունեցող անձանց նկարներ, սեռական օրգաններ, հայհոյանքներ, իսկ պատերն անասելի խոնավ ու կեղտոտ են։ Բացի այս՝ թունելի մեջ այնպիսի գարշահոտություն է տիրում, որ թվում է, թե դա ոչ թե թունել է, այլ հասարակական զուգարան: Էլ չասած այն մասին, որ թունելը լուսավորված է մասնակի, իսկ տեղ-տեղ էլ պարզապես խավար է:



Երևանի քաղաքապետարանը դեռ 2011 թ հայտնել էր, որ որոշակի միջոցառումներ կձեռնարկի թունելի բարեկարգման աշխատանքներն սկսելու համար: Բայց միայն 2014թ մարտ ամսին նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ թունելի և այգու հարակից տարածքը զինվեց տեսախցիկներով:



Այնուամենայնիվ, թունելը գնալով ավերակների է վերածվում:



**Արմինե Միքայելյան**