Իսրայելի թիրախը Սիրիայում իրանական բազան է եղել

Իսրայելի թիրախը Սիրիայում իրանական բազան է եղել
Իսրայելի կողմից Դամասկոսի արվարձանների ռմբահարման թիրախում եղել է իրանական ռազմական բազան: Այս մասին հայտնում է The Times Of Israel պարբերականը: Ըստ պարբերականի ռազմական աղբյուրների փոխանցման, Իսրայելը հինգ հրթիռ է արձակել իսրայելական սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող իրանական բազայի ուղղությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական ՀՕՊ համակարգերը որսացել էին հրթիռները: Պաշտոնական Թել-Ավիվը որեւէ կերպ չի մեկնաբանում այս լուրը: