Գյուլենականները հասել են մինչեւ ԱՄՆ կոնգրես. Մեւլյութ Չավուշօղլու

Գյուլենականները հասել են մինչեւ ԱՄՆ կոնգրես. Մեւլյութ Չավուշօղլու
Թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները նույնիսկ հասել են ԱՄՆ կոնգրես, ներթափանցել ամերիկյան արդարադատության համակարգի եւ դիվանագիտական կորպուսի մեջ: Այս մասին, ըստ Milliyet-ի փոխանցման, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Ելույթ ունենալով Անթալիայում՝ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան բազմիցս է Վաշինգտոնին նախազգուշացրել այդ ամենից մասին, սակայն ապարդյուն: Ու չնայած այս ամենին, թուրքական իշխանությունները շարունակելու են պայքարել FETÖ-ի դեմ ամբողջ աշխարհում: