Հայտնի են առաջին բիթկոյնային միլիարդատերերը

Հայտնի են առաջին բիթկոյնային միլիարդատերերը
Բրիտանական Telegraph պարբերականը գրում է, որ Կեմերոն եւ Թեյլոր Ուինկլվոսները հանդիսանում են աշխարհի առաջին բիթկոյնային միլիարդատերերը: Նրանց ունեցվածքը ձեւավորվել է շնորհիվ կրիպտոարժութային համակարգում կատարած ներդրումների: Telegraph-ի հաղորդման համաձայն, երկու եղբայրներին պատկանում է բիթկոյնի համաշխարհային պաշարի 1%-ը, որը նրանք ձեռք էին բերել դեռ 2013 թվականին, վճարելով 11 միլիոն դոլար, երբ մեկ բիթկոյնն արժեր 120 դոլար: Ավելի ուշ եղբայրները հայտարարեցին, որ մտադիր չեն վաճառել իրենց բիթկոյնները եւ բիթկոյնը որակեցին ոսկով ներդրման բարելավված տարբերակ: Այժմ արդեն, երբ բիթկոյնը թանկացել է մոտ հարյուր անգամ, եղբայրների կարողությունը հասել է մեկ միլիարդ դոլարի: