Կառլես Պուչդեմոնը կմնա Բելգիայում մինչեւ կատալոնական ընտրությունները

Կառլես Պուչդեմոնը կմնա Բելգիայում մինչեւ կատալոնական ընտրությունները
Իսպանական Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը կմնա Բելգիայում մինչեւ դեկտեմբերի 21-ը, երբ իր հայրենի մարզում տեղի է ունենալու տեղական խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնում է Rac1 ռադիոկայանը, նա Բելգիայում շարունակելու է պայքարել, որպեսզի իրեն չարտահանձնեն Մադրիդին: Հիշեցնենք, որ Իսպանիայում Պուչդեմոնը մեղադրվում է ապստամբության փորձի պետական միջոցների չարաշահման մեջ: Այդուհանդերձ նա մասնակցելու է սպասվող ընտրություններին «Ամեն ինչ հանուն Կատալոնիայի դաշինքի» կազմում: Պուչդեմոնի փաստաբան Ժաումե Ալոնսոն հայտնել է ռադիոկայանին, որ մինչեւ ընտրություններ ամեն դեպքում նրանք` իր պաշտպանյալ Պուչդեմոնն ու նրա չորս գործընկերները, որոնք հեռացել էին երկրից, ապաստանելով Բելգիայում կվերադառնան, որպեսզի մասնակցեն ընտրություններին: