Ի՞նչ են մտածում Երևանի բնակիչները փողոցների անվանափոխության կապակցությամբ․ ՀԱՐՑՈՒՄ

Ի՞նչ են մտածում Երևանի բնակիչները փողոցների անվանափոխության կապակցությամբ․ ՀԱՐՑՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից էր «Ելք» խմբակցության ներկայացրած մի շարք անվանի մարդկանց անունով փողոցներ անվանակոչելու հարցերը։ Երեւանի ավագանին որոշեց Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչել։ Հաստատվեց նաեւ Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անունով: Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը: Սակայն չընդունվեց «Ելք»-ի առաջարկած Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանակոչելու, Ֆրունզեի փողոցը՝ «Ապրիլյան հերոսներ» անվամբ կոչելու եւ Անաստաս Միկոյանի փողոցը՝ Քըրք Քըրքորյանի անվամբ կոչելու հարցերը։



Հիշեցնենք, որ «Ելք» խմբայցութկունը առաջարկել էր նաև «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու », «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու », մասին նախագծերը:



**Կորյուն Սիմոնյան**