Երևանի Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

Երևանի Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում երևթեկության փոփոխություն կկատարվի։



Մասնավորապես, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի:

![](http://www.tert.am/files/001/1/1/2/34/3/___291117.jpg?1511967687381)