Որ փողոցների անուններն են Երեւանում փոխվելու

Որ փողոցների անուններն են Երեւանում փոխվելու
Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից էր «Ելք» խմբակցության ներկայացրած մի շարք անվանի մարդկանց անունով փողոցներ անվանակոչելու հարցերը։



Երեւանի ավագանին որոշեց Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչել։ Հաստատվեց նաեւ Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անունով: Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:



Սակայն չընդունվեց «Ելք»-ի առաջարկած Կասյան փողոցը Վազգեն կաթողիկոսի անունով անվանակոչելու, Ֆրունզեի փողոցը՝ «Ապրիլյան հերոսներ» անվամբ կոչելու, Անաստաս Միկոյանի փողոցը՝ Քըրք Քըրքորյանի անվամբ կոչելու եւ Ամիրյանը փողոցը Վռամշապուհ արքայի անվամբ կոչելու հարցերը։