Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը

Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը
2017 թվականի նոյեմբերի 20-ից 24-ը  Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%,- այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։



Հանդիպման 4-րդ օրը տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան՝ նվիրված Մոնրեալի արձանագրության 30 տարվա ձեռքբերումներին և ապագա ծրագրերին: Կլոր սեղանին մասնակցել են Կանադայի, Էստոնիայի, Գվատեմալայի, Մալդիվների, Ռուանդայի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ՝ նախարարների կամ նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլհայմը:



Կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարևորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը և դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև  օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը: