Երևանում վրաերթի ենթարկված տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Երևանում վրաերթի ենթարկված տուժածի վիճակը գնահատվում է ծանր
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 153 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ (տուժածը գտնվում է երթևեկելի մասում). անհրաժեշտ է օգնություն: 



Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2199» մակնիշի 35 GN 631 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Լ. Հ.-ին, վերջինիս փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:



Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: