Մարզերում ձյուն է տեղում

Մարզերում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:



Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:



Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից էլ հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: