Քանի՞ օր կհանգստանանք Ամանորին

Քանի՞ օր կհանգստանանք Ամանորին
Թեեւ ամանորյա տոներին դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա, սակայն արդեն իսկ քննարկվում են ոչ աշխատանքային օրերի հարցը։ Դրանք սահմանվելու են դեկտեմբերին Կառավարության նիստով։ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ գործադիրում քննարկում են, որ այս տարվա վերջին աշխատանքային օրը լինի դեկտեմբերի 29-ը, որը ուրբաթ է։ Դրանից հետո սկսեն ամանորյա արձակուրդները, որոնք, ըստ այժմ ընթացող քննարկումների, կարող է տեւեն մինչեւ հունվարի 7-ը։



Նշենք, որ ամանորյա օրերին հայ ազգին տրվող երկար ու ձիգ հանգտսյան օրերի հարցը տարիներ ի վեր միանշանակ չի ընկալվել, բազմիցս տնտեսագետները, պաշտոնյաները բարձրաձայնել են դրա ոչ նպատակահարմարության, տնտեսությանը հասցված վնասի մասին։