Սերխիո Ռամոսը կխաղա պաշտպանիչ դիմակով

Սերխիո Ռամոսը կխաղա պաշտպանիչ դիմակով
Marca պարբերականը հայտնում է, որ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վիրահատության չի ենթարկվի։ Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը 10 օրով շարքից դուրս է մնացել, իսկ դրանից հետո կխաղա պաշտպանիչ դիմակով:



Հիշեցնենք, որ իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի`«Աթլետիկոյի» հետ խաղում (0:0)՝ հանդիպման 37-րդ րոպեին, «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն գնդակը փոխանցել է դարպասային հրապարակ, Ռամոսը շտապել է գլխով եզրափակել գրոհը, որտեղ նրան փորձել է խանգարել «Աթլետիկոյի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը` ոտքով ցավալի հարված հասցնելով Ռամոսի քթին: Հարվածի արդյունքում Ռամոսը քթի կոտրված է ստացել: