Ցուցարար ուսանողները սպասում են պատգամավորներին․ հույս կա (տեսանյութ)

Ցուցարար ուսանողները սպասում են պատգամավորներին․ հույս կա (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, ցուցարար ուսանողներն այս պահին հավաքված են Ազգային ժողովի դարպասների մոտ։ Նրանք սպասում էին երեկվանից հացադուլ սկսած իրենց ընկերներին։ Քիչ առաջ ժամանեցին հացադուլավորները, որոնց մեջ է նաև Դավիթ Պետրոսյանը։ Վերջինս մի քանի րոպե ընկերների հետ քննարկելուց հետո հայտարարեց, որ հացադուլը չեն դադարեցնում, պարզապես եկել են միանալու այստեղ գտնվող ընկերներին։ Նա ասաց նաև, որ Ազգային ժողովից պատգամավորներ պետք է իջնեն և առաջարկներ ներկայացնեն իրենց, այս պահին սպասում են պատգամավորներին։ Նրանք կիջնեն, իրենց առաջարկները կներկայացնեն, նոր կերևա՝ ինչ կանեն հաջորդիվ։ **Hraparak.am**-ի դիտարկմանը, թե օրենքն արդեն ընդունվել է, հույս ունե՞ն, որ պայքարը շարունակելով նորից կհասնեն օրենքի փոփոխության, Դավիթ Պետրոսյանն ասաց․ «Այն, որ օրենքի ընդունումից հետո այսքան մարդ այստեղ հավաքվել է և տուն չի գնում, դա արդեն շատ լուրջ հույս է»։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**