Դասադուլ անող ուսանողների ցույցն ԱԺ-ի դիմաց

Դասադուլ անող ուսանողների ցույցն ԱԺ-ի դիմաց
ԱԺ-ում տարկետումը սահմանափակելու վերաբերյալ օրինագծի ընդունումը նշանակում էր, որ այս օրերի ընթացքում ուսանողների ձայնը չի լսվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խնդրահարույց նախագիծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։ 



Հիշեցնենք, որ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ նա դադարեցրել է հացադուլը: Բացի այդ, ԵՊՀ-ի առջեւ նստացույց էր սկսվել, որը շարունակվելու է նաեւ այսօր: