Պակիստանում ավտոբուսն ընկել է կամրջից` խլելով 24 մարդու կյանք

Պակիստանում ավտոբուսն ընկել է կամրջից` խլելով 24 մարդու կյանք
Առնվազն 24 մարդ զոհվել եւ եւս 50-ը վիրավորվել են Պակիստանի Փենջաբ նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Թալալանգ գյուղի մոտ 80 մարդու տեղափոխող ավտոբուսն ընկել է կամրջից: Նշվում է, որ տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է:



Geo հեռուստակայանը փոխանցում է, որ ավտոբուսը մեկնելիս է եղել Կոխատայից Ռեյվինդ: Կամրջի բարձրությունը ավելի քան 45 մետր է: Տեղի իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել: