Գյուղացիները վարկեր կստանան 2-5 տոկոսով

Գյուղացիները վարկեր կստանան 2-5 տոկոսով

Այսօր գործադիրը հավանություն տվեց գյուղատնտեսության վարկերը սուբսիդավորելու նոր ծրագրին։ Ըստ այդ ծրագրի՝ գյուղացիներին վարկեր կտրամադրվի 14 տոկոսով, 3-10մլն վարկավորման դեպքում տոկոսադրույքը լինելու է 5 տոկոս, իսկ կոոպերատիվ տնտեսությունների դեպքում՝ նույնիսկ 3 տոկոս, մնացածը սուբսիդավորելու է պետությունը։ Նախկինում էլ են գյուղատնտեսության վարկավորումը սուբսիդավորելու փորձեր եղել, սակայն դրանք վերաբերել են առանձին մարզերին, սահմանափակ թվով տնտեսությունների։ Այս անգամ նախատեսվում է մինչեւ 1600 շահառուների հետ պայմանագրեր կնքել 5 տարի ժամկետով։ Ծրագրից օգտվելու պայման է, որ շահառուները գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով ուսուցում անցնեն, սա անհրաժեշտ է նրա համար, որ տեսանելի լինի, թե ովքեր են օգտվել վարկից եւ ինչ արդյունավետությամբ են օգտագործել գումարները։ Վարչապետը հրավիրեց ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ նորարարական տեխնոլոգիաներից օգտվողները կարող են վարկեր ստանալ 2 տոկոսով, օրինակ՝  նրանք, ովքեր կաթիլային ոռոգման կամ հակակարկտային համակարգեր են օգտագործում։ Վարչապետը նշեց, որ դրանով հնարավոր է առաջացնի բանկերի դժգոհությունը, քանի որ ինֆլյացիան կազմում է 2,5 տոկոս եւ կա շուկան քչացնելու վտանգ։ Դա մեզ համար ծանր բեռ է, եւ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու։ Այս ծրագրից չեն կարող օգտվել այն տնտեսությունները, որոնք ներգրավված են վարկերի սուբսիդավորման ծրագրերում։