Հո Նալբանդյանի տալով չի, սա ժողովրդի հողն է․ Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Հո Նալբանդյանի տալով չի, սա ժողովրդի հողն է․ Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուր ժամանեց նախագահ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո։ Խոսելով Հայաստանի անկախության մասին՝ ԱԺ պատգամավորը նշեց, թե անկախությունը մեզ ամեն ինչ տվել է, ապա շրջվելով դեպի հեռվում կանգնած պատանի ԵԿՄ-ականներին՝ ասաց․ «Դրանից էն յան ավելի լավ բան ե՞ս սպասում, մի սպասի․․․ ապագա, սերունդ, անկախության սերունդ, որը հպարտությամբ կրում է այդ անկախությունը»։



Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին և խոսակցություններին, թե հնարավոր է բանակցությունների արդյունքում որոշակի տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, գեներալը բարկացավ, թե այդ հարցին անդրադարձել է․ «Դուք էլ ասեք՝ սաղ Ադրբեջանը մենք ենք վերցնելու։ Քիչ են (նկատի ունի տարածքները,-հեղ․), թազա, որ վերցնենք, էլի կմտածենք։ Նալբանդյանը ո՞նց կտա հող, տենց բան չի կարա լինի ու չի էլ լինի։ Կարա քաղաքական ինչ-որ դիվանագիտություն, ինչ-որ բառեր են, ճարպիկ լեքսիկոն են պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու, կամ էլ հո իրա տալով չի, սա ժողովրդի հողն է»։



Լրագրողները Գեներալ Մանվելին հարցեր ուղղեցին նաև կապված ՄԱԿ-ում նախագահի ելույթի մասին․ «Հանրապետության նախագահն իրա խոսքն ասաց այնտեղ կտրուկ սաղ աշխարհին, դուք նորից ընգել եք ինչ-որ բաներ են քչփորում այսօրվա օրով։ Ձեզ էլ եմ շնորհավորում, ապրեք, այսօր խրախուսեք իրար, իրար լավ բաներ ասեք, գնանք մայրերին ողջունեք, այ սրանցը»։



Մանրամասները՝ տեսանյութում։