Վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք․ Արամ Ա

Վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք․ Արամ Ա

«Միասնաբար աշխատել հայրենիքի անկախության ամրապնդման համար: Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը»։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա.-ն՝ անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակի համար արդյոք իշխանությունները մեղավոր չե՞ն։



Արամ Առաջինն առաջարկեց պատմությունը վերհիշել, թե ինչպես է եկեղեցին իր մասնակցությունն ունեցել Սարդարապատի հերոսամարտին․ «Նայե´ք պատմությանը մինչև Սարդարապատ: Մեր եկեղեցին գնաց Սարդարապատ՝ կռվելու հանուն հավատի և հայրենիքի: Հետևաբար, եկեք մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք և բոլորս միասնաբար, տարբեր կերպ աշխատենք՝ հայրենիքի անկախության ամրապնդման համար»։



Աննա Պապիկյան