Պոլիկլինիկաները պետք է ունենան ֆեյսբուքյան էջեր․ առաջարկ ընթերցողից

Պոլիկլինիկաները պետք է ունենան ֆեյսբուքյան էջեր․ առաջարկ ընթերցողից

Մեր խմբագրությունը  առաջարկ է ստացել իր մշտական ընթերցողներից մեկից, ով խնդրել է այդ մասին բարձրաձայնել։ Ընթերցողը հարց է բարձրացնում, թե ինչու պոլիկլինիկաները չունեն ֆեյսբուքյան էջեր։ «Տեխնոլոգիական նման դարաշրջանում մարդկանց կյանքը հեշտացնելու համար առաջարկում եմ, որ պոլիկլինիկաները ունենան գոնե ֆեյսբուքյան էջեր, քանի որ կայք ունենալը ծախսատար եւ աշխատատար է։ Այդպես եւ մեր կյանքը կհեշտանա, եւ պոլիկլինիկայի աշխատակիցների, ովքեր ստիպված չեն լինի րոպեն մեկ զանգերի պատասխանել։ Սոցկայքում էջի միջոցով կտեղեկանք, թե որ բժիշկը երբ է աշխատանքի, ըստ այդմ՝ հեշտ կկազմակերպենք մեր օրը»,-ասաց մեր ընթերցողը։