Ուժեղ քամի Հրազդանում

Ուժեղ քամի Հրազդանում

Մոտ 20 րոպե տեւած ուժեղ քամին իսկական խառնշփոթ էր ստեղծել Հրազդան քաղաքում: Տեղ–տեղ մեքենաները կանգնել էին, իսկ քաղաքացիները փորձում էին ինչ-որ տեղ պատսպարվել: Կոտայքի մարզային փրկարար ծառայությունից մեզ հայտնեցին, որ քամու հետեւանքով վնասներ չեն եղել, եւ ահազանգ չեն ստացել, իսկ քամու ուժգնությունը առավոտյան ժամը 7-ի դրությամբ 0 է եղել:



Ըստ ԱԻՆ-ի պաշտոնական կայքի՝ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-26-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ը կնվազի 3-4 աստիճանով: