Էդուարդայի համար Գյումրին էր քվեարկել

Էդուարդայի համար Գյումրին էր քվեարկել

Երեկ տեղի ունեցած «Միսս Արմենիա 2017» մրցույթում Գյումրին ներկայացնող 18-ամյա Էդուարդա Բաղդասարյանը sms քվեարկության միջոցով արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին: Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհու համար քվեարկել էին դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու կարելի է ասել ողջ Գյումրին: Այսօր Գյումրիում կես կատակ, բայց ավելի լուրջ խոսում են, որ Էդուարդային «Հանդիսատեսի համակրանք»-ին արժանացրեցին հենց իրենք: Գյումրեցու թասիբն այստեղ էլ խոսեց: 18-ամյա գեղեցկուհին իր քաղաքին անպատասխան չի թողնելու: Մրցույթի կանոններից է՝ «Հանդիսատեսի համակրանք»-ին արժանացող գեղեցկուհին, sms քվեարկությամբ ստացված շահույթն օգտագործելու է բարեգործական նպատակով: Էդուարդան որոշել է՝ այն տրամադրելու է անապահով գյումրեցիներին, իսկ եթե գումարն զգալի լինի, հնարավոր է՝ ևս մեկ անօթևան բնակարանատեր դառնա: Նշենք նաև, որ գյումրեցի գեղեցկուհին ժյուրրի ընտրությամբ ընդգրկվեց նաև լավագույն տասնյակում, իսկ մրցույթին մասնակցող 24 գեղեցկուհիներից հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը, ով Երեւանից է։



Արևիկ Հակոբյան