Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը կտրուկ ընկնում է․ ֆոտո

Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը կտրուկ ընկնում է․ ֆոտո

Սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում հաղթած մասնակցից հենց մրցույթի ավարտից հետո թագը հետ վերցրած հայտնի «Արտյոմս» ընկերության դեմ ֆեյսբուք սոցիալական ցանցում արշավ է սկսվել։ Բանն այն է, որ ֆբ ակտիվ օգտատերերին վրդովվեցրել է թագը ետ վերցնելու հանգամանքը, նրանք գրառումներ են կատարում, ծաղրական մեմեր ստեղծում՝ այդպիսով պահաջելով «Միսս Արմենիային» վերադարձնել թագը։



«Արտյոմս» ընկերության ֆբ էջն էլ լցվել է ամոթանքներով, ծաղրանքով ու պահանջով։ Ֆբ օգտատերերը, որոնք ընկերության աշխատանքը գնահատելու իրավունք ունեն, «1 աստղ» են նշանակել ընկերությանը։ Նշենք, որ գնահատման դեպքում «1 աստղ»-ը նշանակում է վատ, իսկ «5 աստղ»-ը՝ գերազանց»։ Հենց այս արշավի արդյունքում էլ «Արտոյմս» ընկերության վարկանիշը ընկել է՝ 4,9-ից դառնալով 3,1։



Իսկ ոսկերչական ընկերությունը դեռ շարունակում է լռել։ Մեզ հետ զրույցում այսօր եւս հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ ժամեր անց հանդես կգան հայտարարությամբ։



Հիշեցնենք, որ «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող է ճանաչվել 17-ամյա Լիլի Սարգսյանը: 24 հայուհիներ տարբեր երկրներից` Ռուսաստանից, Լիբանանից, Ուկրաինայից, Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից Օպերայի և բալետի ազգային թատրոնում փորձել են իրենց ուժերը գեղեցկության ոլորտում: