Էդուարդո Էռնեկյանն այսօր Հայաստան կգա

Էդուարդո Էռնեկյանն այսօր Հայաստան կգա

Այսօր Միլանից Հայաստան կժամանի ագենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը` ստանալու իր շքանշանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նա արժանացել է Հայաստանի Ազգային հերոս կոչմանը, որը շնորհվում է համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Ի դեպ, սոցցանցերում այդ «շնորհումն» արժանացել էր ոչ միանշանակ քննարկման: Նրա այցի մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատեցին՝ նշելով, որ Էռնեկյանը կժամանի 17․30-ին։