Լեհաստանը հրաժարվել է փախստականներին ընդունել

Լեհաստանը հրաժարվել է փախստականներին ընդունել

Լեհաստանը հրաժարվել է ընդունել փախստականներին, քանի որ փախստականները կնվազեցնեն երկրում անվտանգության մակարդակը: Այս մասին հայտարարել է իշխող Իրավունք եւ Արդարություն կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին: Երկրի վարչապետ Բեաթա Շիդլոն հայտարարել է, որ ԵՄ կողմից փախստականների տեղաբաշխման ծրագրի հետ Վարշավան համամիտ չէ եւ հրաժարվում է գործակցել այդ հարցով: Շիդլոն նաեւ նշել է, որ անթույլատրելի է հարկադրաբար պետություններին նման նախագծերի մասնակից դարձնելը: Սրանով հանդերձ Վարշավան հայտարարել է, որ այն փախստականները, ովքեր կուզենան կամավորաբար ապրել Լեհաստանի տարածքում, աջակցություն կստանան պետության կողմից: Gazeta Polska Coddiennie-ի հետ զրույցում Կաչինսկին նույնիսկ մտավախություն է հայտնել մշակութային եւ դեմոգրաֆիկ պատկերի կտրուկ փոփոխության առնչությամբ: