Ռուս օդաչուի թուրք մարդասպանը դատապարտվեց հինգ տարվա բանտարկության

Ռուս օդաչուի թուրք մարդասպանը դատապարտվեց հինգ տարվա բանտարկության

Ալփարսլան Չելիքը, ով մեղադրվում էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է զենքի ապօրինի կրման հոդվածով: Հետաքննությունը, սակայն դեռեւս շարունակվում է եւ հիմնական մեղադրանքի մասով դեռ գործողությունները չեն ավարտվել:



Նշենք, որ թուրքական կողմը հայտարարել է, որ Չելիքին չի հանձնի Ռուսաստանին այնքան ժամանակ, քանի դեռ վերջինիս մեղավորությունն ապացուցող բավարար ապացույցներ չի հայտնաբերել: Նշենք, որ խոսքը ռուսական ինքնաթիռի խոցման մասին է, որի օդաչու Օլեգ Պեշկովին սպանել էին արդեն կատապուլտացվելու ժամանակ: