Թրամփը զգում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը խաղաղ լուծում կունենա

Թրամփը զգում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը խաղաղ լուծում կունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կգտնվի պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ լուծման հնարավորությունը, չնայծ որ այդ կարգավորումը եղած գործարքներից ամենաբարդն է:



«Ես երախտագիտություն եմ հայնում վարչապետ Նեթանյահուին՝ խաղաղ գարգավորմանն իր հավատարմության համար, նա շատ բան է անում և դա հեշտ չէ: Ես լսել եմ, սա ամենածանր գործարքն է, բայց ես զգում եմ, որ վերջնահաշվում մենք կհասնենք դրան: Ես հույս ունեմ»,- ասել է Դոնալդ Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների արդյունքով մամլո ասուլիսում՝ չնշելով խնդրի կարգավորման հետ կապված կոնկրետ ծրագրեր: