Կուրսկում ճանապարհային պատահարից հետո անցորդները կանգնեցրել են առանց վարորդի մնացած երթուղային տաքսին

Կուրսկում ճանապարհային պատահարից հետո անցորդները կանգնեցրել են առանց վարորդի մնացած երթուղային տաքսին

Կուրսկում հետիոտները կարողացել են ՃՏՊ-ից հետո կանգնեցնել Երթուղային տաքսին, որի վարորդը պատուհանից դուրս էր ընկել ВАЗ-2110 ավտոմեքենայի հետ բախումից հետո: 



Առանց ղեկավարման մնացած երթուղային տաքսին այնուհետև մեծ արագությամբ հարվածել է BMW X6-ին, ապա մշակույթի մանկական դպրոցի պատին և հետընթացով կրկին հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այստեղ միայն հետիոտներին հաջողվել է կանգնեցնել երթուղային տաքսին:



Նշվում է, որ ՃՏՊ-ի արդյունքում 15 մարդ է տուժել, այդ թվում՝ 4 երեխա: Նախնական տեղեկություններով՝ մեղավորը Երթուղայինի վարորդն է, ով խոստովանել է, որ մի պահ ուշադրությունը շեղել է ճանապարհից: