Կատալոնիայի անկախության հանրաքվեի նպատակը Իսպանիան ոչնչացնելը չէ. Կատալոնիայի ղեկավար

Կատալոնիայի անկախության հանրաքվեի նպատակը Իսպանիան ոչնչացնելը չէ. Կատալոնիայի ղեկավար

Կատալոնիայի անկախության հանրաքվեն նպատակ չի հետապնդում ոչնչացնել Իսպանիան, ինչպես հայտարարում է երկրի վարչապետ Մարիանո ռախոյը: Այն լիովին համապատասխանում է սահմանադրությանը, Մադրիդում, «Հանրաքվե Կատալոնիայի համար: Հրավեր ժողովրդավարական համաձայնության» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը:



«Մեր պահանջները լիովին տեղավորվում են սահմանադրության շրջանակներում: Խոսքը ոչ թե Իսպանիայի ոչնչացման, այլ կատալոնիայի անկախության իրավունքի մասին է»,- հայտարարել է Պուչդեմոնը:



Նա նաև նախազգուշացրել է. «Երկխոսության առաջարկությունը ուժի մեջ է, սակայն, եթե իսպանական կառավարությունը շարունակի ասել՝ ոչ, ապա մենք որևէ պատճառ չենք ունենա մեր մանդատը չիրացնելու»: