Ալիեւը եւ Իսլամական պետությունը

Ալիեւը եւ Իսլամական պետությունը

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ ISIS-ը գրոհայիններին արգելել է օգտվել սոցիալական ցանցերից: Համանման որոշում ընդունել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ալիեւի վարչախմբի բացատրությամբ, վերջին շրջանում ադրբեջանցի «զինծառայողները, որոնք սոցիալական ցանցերի օգտատերեր էին, ենթարկվել են հայկական հատուկ ծառայությունների հոգեբանակաան հարձակումներին»: Թե ինչպես է դա փաստացի դրսեւորվել, հայտնի չէ: Haqqin.az-ը գրել է, որ, իբր, հայկական «հատուկ ծառայությունները սոցցանցերում գրանցված կեղծ անձանց, հիմնականում՝ բարետես աղջիկների, միջոցով հրապուրել են ադրբեջանցի զինվորականներին եւ փորձել նրանցից ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ կորզել»: Ի պատասխան այդ հրապարակման, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ բանակում արգելված է օգտվել համացանցից եւ բջջային հեռախոսներից:



Ադրբեջանի պարագայում զարմանալի ոչինչ չկա: Խնդիրն ամենեւին էլ սոցիալական ցանցերում «հայ կեղծ օգտատերերը» չեն: Ալիեւի վարչախումբը զինվորականներին արգելեել է օգտագործել բջջային հեռախոսներ, օգտվել համացանցից, քանի որ ձգտում է հասարակությունից թաքցնել բանակում իշխող բարքերը, շփման գծում ադրբեջանական զինուժի կրած կորուստները: ISIS-ը, հավանաբար, նույն նպատակով է զինառյալների արգելել օգտվել համացանցից: Վերջին շրջանում իսլամական գրոհայինները ծանր կորուստներ են կրում եւ, բնականաբար, խնդիր ունեն անցնելու տեղակատվական սահմանափակումների:



Եթե Ադրբեջանը նույն խնդիրն է դրե, ուրեմն կարելի է ասել, որ Ալիեւի վարչախումբը, գուցե ակամա, բայց իրեն նույնացրել է ISIS-ի հետ: Ի դեպ, վերջին օրերի տեղեկատվությունը պաշտոնական Բաքվի համար պետք է խիստ մտահոգիչ լինի. Թուրքիայում վնասազերծվել է ահաբեկչական խումբ, որը «կազմակերպել էր Էրդողանի դեմ հարձակում»: Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, եւս երկուսը՝ վնասազերծվել: Դա կարող է լուջ հարված հասցնել թուրքճադրբեջանական հարաբերություններին:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ