Մանչեսթերի մարզադաշտի պայթյունից վիրավորների թիվն հասել է 59-ի

Մանչեսթերի մարզադաշտի պայթյունից վիրավորների թիվն հասել է 59-ի

Մեծ Բրիտանիայի փրկարարական ծառայությունների կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչական բռնարարքի հետեւանքով վիրավորների թիվը հասել է հիսունիննի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, հավելելով, որ մի քանի տուժածների օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ մնացածներին տեղափոխել են հարակից վեց հիվանդանոցները:



Հիշեցնենք, որ անցյալ գիշեր Մանչեսթերի մարզադաշտում, որը կարող է տեղավորել մինչեւ քսանմեկ հազար մարդ տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տվյալներով մահապարտ ահաբեկիչը իրականացրել է ինքնապայթեցում: Մեծ Բրիտանիայի վարչապետը կատարվածը սարսափելի ահաբեկչական բռնարարք է որակել: Ռուսական եւ ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են որ պատրաստ են հնարավոր ամեն բանով օգնել բրիտանական պատկան մարմիններին` բռնարարքի հետաքննության համար: