Թերեզա Մեյը Մանչեսթերի պայթյունը որակել է որպես «սարսափելի ահաբեկչական բռնարարք»

Թերեզա Մեյը Մանչեսթերի պայթյունը որակել է որպես «սարսափելի ահաբեկչական բռնարարք»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես «սարսափելի ահաբեկչական բռնարարք»: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հայտարարել, որ իրավապահները հետաքննում են կատարվածը:



Հիշեցնենք, որ մայիսի քսաներկուսի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգը, պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել քսան մարդ, ըստ նախնական տվյալների: Կան նաեւ մարմնական վնասվածքներ ստացածներ: