Տաջիկստանն հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ կոնֆերանսին

Տաջիկստանն հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ կոնֆերանսին

 



Տաջիկստանը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ կոնֆերանսին, որը մեկնարկում է այսօր Վիեննայում եւ միտված է ահաբեկչության եւ ծայրահեղականության հակազդմանն ու կանխարգելմանը: Այս մասին հայտնում է «Озоди» ռադիոկայանը: Կոնֆերանսին հրավիրված էին մասնակցելու Տաջիկստանի Գլխավոր դատախազության, Պետանվտանգության կոմիտեի եւ ՆԳ նախարարության ներկայացուցիչները: պատվիրակության անդամները նույնիսկ արդեն գնել էին ավիատոմսերն ու պատվիրել հյուրանոցային համարները սակայն վերջին պահին հրաժարվել են մասնակցել այդ միջոցառմանը: Պատճառների մասին պաշտոնական որեւէ մեկնաբանություն չի տրվում:



Կոնֆերանսին ընդհանուր առմամբ մասնակցելու էին հինգ հարյուր փորձագետներ եւ սպասվում էր նաեւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի ելույթը: Ելույթներով հանդես էին գալու նաեւ ԵԱՀԿ գործող համանախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, եւ Անվտանգության հարցերով եվրոպական կոմիտեի ղեկավար Ջուլիան Քինգը: