Թաթոյանի նկատմամբ խուլ դժգոհություն է հասունանում

Թաթոյանի նկատմամբ խուլ դժգոհություն է հասունանում

Մեր տեղեկություններով՝ ՄԻՊ աշխատակազմում խուլ դժգոհություն է հասունանում Արման Թաթոյանի նկատմամբ, արդեն նշվել է, որ չնայած պետական համակարգում ընթացող կրճատումներին, ՄԻՊ-ում հաստիքներ են ավելացվել և արդեն սկսել են համալրումներ կատարվել ու որոշ վարչությունների ու բաժինների տեղակալներ են հրավիրվել արդարադատության նախարարությունից։ Դժգոհության պատճառն այն է, որ Թաթոյանն անտեսում է տարիներ շարունակ տվյալ վարչությունում աշխատող պրոֆեսիոնալ կադրերին ու առաջ է տանում կամ իր բերած կադրերին, կամ հրավիրում է դրսից։ Ի դեպ՝ Թաթոյանի նկատմամբ դժգոհությունն ավելի է խորացել, երբ աշխատակիցները պարզել են, որ ամսի 1-ին աշխատավարձ չեն կարող ստանալ, քանզի Թաթոյանը շուրջ մեկ շաբաթ է, ինչ երկրում չէ ու աշխատավարձերի ստացման համար անհրաժեշտ տաբելը չի կարող ստորագրվել։