Երևանում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Երևանում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի. Գագիկ Սուրենյան

«Հունիսի 24-ից սկսած Արաբական թերակղզու երկրներից ներթափանցել են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք գործում են մինչև օրս։ Առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են հունիսի 28-ին»․- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:



Նրա տեղեկացմամբ՝ վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ․ «հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35, վաղն Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան»․- մասնագետը տեղեկացնում է նաև, որ այս տարի հուլիս ամսվա ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից: «Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Մեր ռեկորդը պատմական պատկանում է 1998 թվականին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 39․2 աստիճանի»։