Տավուշի մարզում կա ծնունդը չգրանցված 11 երեխա

Տավուշի մարզում կա ծնունդը չգրանցված 11 երեխա
Քիչ չեն երեխան ծնվում է եւ տարիներով նրա ծնունդը չի գրանցվում: Ներկայումս Տավուշի մարզում կա այդպիսի 11 երեխա` Բագրատաշեն, Դեբեդավան, Կողբ, Հաղթանակ եւ Թեղուտ համայնքներում: Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Ավթանդիլ Մարկոսյանի խոսքով, նշված համայնքների խնամակալության եւ հոգաբարձության մարմինները հետեւողական աշխատանք չեն տանում իրենց համայնքներում ծնունդները չգրանցված երեխաների հայտնաբերման ու գրանցման խնդիրների կազմակերպման ուղղությամբ:


Որոշ դեպքերում խնամակալության ու հոգաբարձության մարմինների անտարբերության հետեւանքով երեխաները դուրս են մնում հանրակրթությունից: Աչաջուր համայնքում 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում հայտնաբերվել է հանրակրթությունից դուրս մնացած 4 երեխա, որոնք բաժնի կողմից տարված համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել են հանրակրթություն: Նման երեխաներ հայտնաբերվել են նաեւ Իջեւան, Գետահովիտ, Բագրատաշեն համայնքներում: Բոլոր երեխաները համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել են հանրակրթություն: Վերջերս մոր ահազանգով հայտնաբերվել եւ ոստիկանության Իջեւանի բաժին էր բերվել Գետահովիտ համայնքի անչափահաս բնակչուհի Գ. Մ.-ն, որը Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ ուղղորդվել է ՀՕՖ-ի երեխայի ընդունման եւ կողմնորոշման կենտրոն:




Ներկայումս նրա հետ տարվում են համապատասխան հոգեբանամանկավարժական աշխատանքներ: Սակայն Գետահովիտ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, Ա. Մարկոսյանի խոսքով, այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չի ծավալում:


Քիչ չեն երեխան ծնվում է եւ տարիներով նրա ծնունդը չի գրանցվում: Ներկայումս Տավուշի մարզում կա այդպիսի 11 երեխա` Բագրատաշեն, Դեբեդավան, Կողբ, Հաղթանակ եւ Թեղուտ համայնքներում: Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Ավթանդիլ Մարկոսյանի խոսքով, նշված համայնքների խնամակալության եւ հոգաբարձության մարմինները հետեւողական աշխատանք չեն տանում իրենց համայնքներում ծնունդները չգրանցված երեխաների հայտնաբերման ու գրանցման խնդիրների կազմակերպման ուղղությամբ:



Որոշ դեպքերում խնամակալության ու հոգաբարձության մարմինների անտարբերության հետեւանքով երեխաները դուրս են մնում հանրակրթությունից: Աչաջուր համայնքում 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում հայտնաբերվել է հանրակրթությունից դուրս մնացած 4 երեխա, որոնք բաժնի կողմից տարված համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել են հանրակրթություն: Նման երեխաներ հայտնաբերվել են նաեւ Իջեւան, Գետահովիտ, Բագրատաշեն համայնքներում: Բոլոր երեխաները համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել են հանրակրթություն:



Վերջերս մոր ահազանգով հայտնաբերվել եւ ոստիկանության Իջեւանի բաժին էր բերվել Գետահովիտ համայնքի անչափահաս բնակչուհի Գ. Մ.-ն, որը Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ ուղղորդվել է ՀՕՖ-ի երեխայի ընդունման եւ կողմնորոշման կենտրոն: Ներկայումս նրա հետ տարվում են համապատասխան հոգեբանամանկավարժական աշխատանքներ: Սակայն Գետահովիտ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, Ա. Մարկոսյանի խոսքով, այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չի ծավալում: