Ռուսներ, մի գնացեք Վրաստան

Ռուսներ, մի գնացեք Վրաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ ռուսներին խորհուրդ է տալիս չայցելել Վրաստան, քանի որ այդ երկրում ռուսները "սիստեմատիկ կամայականությունների են ենթարկվում": Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն լրագրողների հետ զրույցում երեկ ասել է, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում է վրացական հատուկ ծառայությունների սադրանքների պոտենցիալ զոհ: