Ժերար Դեպարդյեն ժամանել է Հայաստան

Ժերար Դեպարդյեն ժամանել է Հայաստան
Սեպտեմբերի 3-ին հանրահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ժամանել է Հայաստան՝ մասնակցելու "Կարոտ" փառատոնին: Նրան հանդիսավոր դիմավորել են "Զվարթնոց" օդանավակայանում եւ տարել "Դոլմամա" ռեստորան՝ ընթրիքի, որին մասնակցել են ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ներկա են եղել նաեւ մշակույթի նախարարության ներկայացուցիչները: