Մինսկի խումբը հայտարարում է

Մինսկի խումբը հայտարարում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպումներում համանախագահները ներկայացրել են առաջիկա ամիսներին իրենց աշխատանքային ծրագրերը, որի մասին նշել են սեպտեմբերի 6-ի իրենց հայտարարության մեջ: Համանախագահներն ընդգծել են, որ կողմերն ավելի կառուցողական դիրքորոշում պետք է ցուցաբերեն այդ ծրագրերն իրականացնելու հարցում, որպեսզի մինչեւ դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողով որոշակի առաջընթացի հասնեն:



Համանախագահները եւս մեկ անգամ խստորեն կոչ են անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ հրապարակային հայտարարություններից ու վերջ դնել շփման գծի խախտման դեպքերին: Համանախագահները ողջունում են Ադրբեջանի որոշումը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ներկայացրած բանաձեւը հետաձգելու մասին: Միաժամանակ,  համանախագահները կրկնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ ձեւաչափը, որը կոչված է լուծել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով»: