Եվրոպացիները չեն հասկանում, թե ԼՂՀ քաղաքացիներն ինչու են ՀՀ անձնագրերով

Եվրոպացիները չեն հասկանում, թե ԼՂՀ քաղաքացիներն ինչու են ՀՀ անձնագրերով
Եվրոպան ասպատակում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի քաղաքացիները՝ քաղաքական ապաստանի ակնկալիքով: Եթե մինչ այդ տաք ծովերի եզերքներ ձգտող հայերը  տուրիստական եթուղիներով հասնում էին Հարավային Եվրոպայի երկրներ, այժմ արդեն նվաճում են Հյուսիսային Եվրոպան: Այս երկրների միգրացիոն գործակալությունները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են ղարաբաղցիները ներկայացնում Հայաստանի անձնագրեր` այն դեպքում, երբ այդ հանրապետությունը ճանաչված չէ եւ գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ուստի Հայաստանի անձնագրերով ղարաբաղցիներին ապաստան տալ-չտալու հարցերը հետաձգում են, մինչեւ ճշտեն, թե ովքեր են այդ մարդիկ: