Լեդի Գագան ստացել է MTV-ի 8 մրցանակ

Լեդի Գագան ստացել է MTV-ի 8 մրցանակ
Լոս Անջելոսում անցկացված ամերիկյան MTV երաժշտական հեռուստաալիքի ամենաամյա Video Music Awards մրցույթի «Տարվա լավագույն կնոջ տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեդի Գագան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Լեդի Գագան ստացել է ընդհանուր առմամբ 8 մրցանակ՝ «Տարվա լավագույն կնոջ տեսահոլովակ», «Տարվա լավագույն փոփ-տեսահոլովակ», «Կատարողի լավագույն տեսահոլովակ», «Լավագույն համագործակցություն», «Լավագույն պարային տեսահոլովակ», «Լավագույն պարարվեստ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն մոնտաժ»։



Հիշեցնենք, որ անկախ մրցանակաբաշխության արդյունքներից, Լեդի Գագան արդեն իսկ ռեկորդ էր սահմանել մրցանակաբաշխության պատմության մեջ` առաջադրվելով միանգամից 13 անվանակարգում: 24-ամյա երգչուհին իր փառքի գագաթնակետում է. վերջերս նա ճանաչվել է Facebook սոցիալական ցանցի թագուհի` հավաքելով շուրջ 10 մլն երկրպագու և ռեկորդ սահմանելով իր էջի այցելությունների թվով: 2010թ. ապրիլին նրա տեսահոլովակները դիտել է 1 մլրդ մարդ, ինչը համաշխարհային ռեկորդ է, իսկ Forbes ամսագրի ամենանշանավոր մարդկանց ցանկում նա առաջատարների տասնյակում է հայտնվել:



«Տարվա լավագույն տղամարդու տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էմինեմը, որն առաջադրվել էր 8 անվանակարգում: Նա հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» անվանակարգում։



Հիշեցնենք, որ նա Գրեմիի 11 մրցանակների դափնեկիր է, իսկ Nielsen SoundScan-ի տվյալներով համարվում է 2000-ականների «ամենավաճառվող» երգիչը. միայն ԱՄՆ-ում Էմինեմը վաճառել է իր ալբոմների ավելի քան 320 մլն օրինակ, իսկ արտերկրում` շուրջ 85 մլն օրինակ` գերազանցելով նույնիսկ լեգենդար Beatles-ին:



2007 Vibe ամսագրի կայքի քվեարկության արդյունքում Էմինեմը ճանաչվել է ամենալավ ռեփերը այդ ժանրի պատմության մեջ:



Tert.am