Իտալիայում կալանվել է մաֆիայի` պատմության մեջ ամենախոշոր ակտիվը

Իտալիայում կալանվել է մաֆիայի` պատմության մեջ ամենախոշոր ակտիվը
Իտալական իշխանությունները բռնագրավել են սիցիլիացի գործարարի ակտիվները` 1.5 մլրդ եվրոյի չափով` մեղադրելով նրան մաֆիայի հետ կապ ունենալու մեջ: Իշխանությունների խոսքերով, սա միջոցների ամենախոշոր կալանքն է մաֆիոզ համակարգերի դեմ պայքարին ուղղված օրենսդրության գոյության պատմության մեջ: Բիզնեսմեն Վիտո Նիկաստրին բավական մեծ գումար է ներդրած եղել այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, ինչը պատճառ էր հանդիսացել կասկածի, թե նա հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացումով է զբաղվում: Նիկաստրին համարվում է Մատթեո Մեսինա Դենարոյի մոտիկ ծանոթը, որին անվանում են մաֆիայի «պարագլուխների պարագլուխ»:



Կալանված ակտիվները ներառում են Սիցիլիայում եւ Կալաբրիայում գրանցված 43 հողմային եւ արեւային էներգետիկ ընկերություններ: Երկրի հարավում գտնվող այս շրջաններում է գործում Իտալիայի ամենահզոր եւ կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկը` «Իդրանգետան»: Բռնագրավվել են շենքեր, հողատարածքներ, բանկային հաշիվներ եւ այլ դեպոզիտներ: Նակաստրին ապրում էր Սիցիլիայի հյուսիսարեւելքում գտնվող Ալկամո քաղաքում: Նա եւս 3 կասկածյալների հետ միասին ձերբակալվել էր դեռ 2009 թվականին: