Պակիստանի վրա ավիագրոհի ժամանակ 12 մարդ է սպանվել

Պակիստանի վրա ավիագրոհի ժամանակ 12 մարդ է սպանվել
Ամերիկյան անօդաչու ինքնաթիռները օդային հարված են հասցրել Պակիստանի` Աֆղանստանի հետ սահմանակից հատվածներին: Հրթիռակոծման արդյունքում Հյուսիսային Վազիրիստանում զոհվել է 12 մարդ: Ամերիկյան հրամանատարության խոսքերով օդային հարվածներն ուղղված են եղել պակիստանաաֆղանական սահմանի մոտակայքում տեղակայված Հաքքանի խմբավորման անդամների դեմ: