Հայտնի երգիչ Ջորջ Մայքլը բանտ կնստի

Հայտնի երգիչ Ջորջ Մայքլը բանտ կնստի
Լոնդոնի դատարանը հայտնի բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլին դատապարտել է երկու ամսվա բանտարկության եւ 5 տարով զրկել վարորդական իրավունքից հոգեմետ նյութեր ընդունած վիճակում ավտոմեքենա վարելու համար: Երգիչը պարտավոր է վճարել նաեւ 1250 ֆունտ ստերլինգ տուգանք մարիխուանա պահելու համար: Հիշեցնենք, որ Մայքլը ձերբակալվել էր 2010թ. հուլիսին այն բանից հետո, երբ իր Range Rover-ով հարվածել էր Լոնդոնի հյուսիսում գտնվող մի ֆոտոխանութի շենքին: Դեպքի վայր ժամանած ոստիկանների խոսքերով, Ջորջ Մայքլն ընդհանրապես չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, եւ ոչինչ չէր հիշում: Ոստիկանական բաժանմունքում նրա մոտ հայտնաբերվել էին մարիխուանայի գլանակներ: Ամենայն հավանականությամբ, Մայքլը բանտում կանցկացնի նախատեսված ժամկետի միայն կեսը, մնացած ժամանակ նա կգտնվի հատուկ ծառայությունների հսկողության տակ: