«Լուկօյլի» փոխնախագահը կգնի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը

«Լուկօյլի» փոխնախագահը կգնի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր եւ «Լույօյլ» ընկերության փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը մոտակա ժամանակներս հնարավոր է` ձեռք բերի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը: Ռուսաստանցի բիզնեսմենի վրա այս ձեռքբերումը կնստի 200 մլն եվրո, ինչին կգումարվեն նաեւ հռչակավոր ակումբի պարտքերը: Գնորդների փնտրտուքով զբաղվում են Unicredit բանկը եւ Ռոդշիլդների ընտանքը: Վաճառքի հնարավորության մասին հայտնվել էր դեռ ամռանը, եւ արդեն այն ժամանակվա տվյալներով ակումբի պարտքն անցնում էր 300 մլն եվրոն: Ռուսաստանցի բիզնեսմենի հետաքրքրվածության մասին հայտնող La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Ֆեդունը պատրաստ է գնել «Ռոմայի» 50 տոկոսն արդեն հիմա, իսկ երկու տարուց`եւս 35 տոկոսը` ակումբի վերահսկողությունը ստանալու համար: Ակումբի կարիքների վրա «Լուկօյլի» փոխնախագահը պատրաստ է ծախսել 200 մլն եվրո: Ընդ որում «Լուկօյլը», որը հանդիսանում է «Սպարտակի» գլխավոր հովանավորը, որեւէ կերպ չի մասնակցում «Ռոմայի» ձեռքբերման գործարքին: