Ամերիկայում հանդիպել են աշխարհի ամենամեծ եւ ամենափոքր շները

Ամերիկայում հանդիպել են աշխարհի ամենամեծ եւ ամենափոքր շները
Նյու Յորքում աշխարհի ամենամեծ դոգին հաջողվել է հոտոտել 10 սանտիմետրանոց չիխուախուայի: Ռեկորդակիրների հանդիպումը Կենտրոնական զբոսայգում կազմակերպվել էր Գինեսի ռեկորդները նոր հավաքուծի թողարկման կապակցությամբ: Փոքրիկ Բուբուին ահռելի Ջորջին մոտեցնելու նպատակով նրա համար գրքերից պատվանդան է կառուցվել: Սկզբում դոգը երկար ուսումնասիրել է վախից դողացող ճստլիկին: Ըստ ամենայնի, նա այնքան էլ չի հավատացել, որ հանդիպել է իր ցեղակցին: Աշխարհի ամենամեծ շունը կշռում է 111 կգ եւ շաբաթական ուտում է մոտ 50 կիլոգրամ կեր: Իսկ չորսամյա Բուբուն ընդամենը 600 գրամ քաշ ունի, նա ռեկորդակիր է համարվում 2007 թվականից: