Դե որ էդպես է` մենք էլ չենք օգտվի

Դե որ էդպես է` մենք էլ չենք օգտվի
Ուրբաթ մենք գրություն ենք ստացել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչներից, որտեղ ասված է. «Սույն թվականի սեպտեմբերի 27-ին մենք՝ Հացառատի բնակիչներս, ստորագրահավաքի միջոցով (կից ներկայացնում ենք ստորագրությունները) դիմել ենք, Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, որպեսզի օգնի համայնքի հոգեւոր կենտրոն հանդիսացող Սուրբ Աստվածածին (9-րդ դար) եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները վերանորոգել: Սակայն մինչ այս մեզ չեն պատասխանել: Համայնքի բնակիչների 95 տոկոսն օգտվում է «Վիվասել»-ի ծառայություններից, սակայն նման անտարբերությունը պատճառ կհանդիսանա, որ բնակիչները կհրաժարվեն նրա ծառայություններից: Խնդրում ենք հրապարակել մեր նամակը»: