Իրանի նախագահը մեկնում է Բեյրութ՝ անտեսելով Արևմուտքի բողոքները

Իրանի նախագահը մեկնում է Բեյրութ՝ անտեսելով Արևմուտքի բողոքները
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ժամանում է Լիբանան երկօրյա պաշտոնական այցով՝ չընկրկելով բողոքների առջեւ թե՛ հենց հանրապետությունում, թե՛ արտերկրում։


Բեյրութի օդանավակայանից մինչեւ քաղաք ընկած ամբողջ ճանապարհին, որով անցնելու է Իրանի ղեկավարը, «Հեզբոլլահը» փակցրել է վերջինիս պատկերով պաստառներ։ Սակայն, ըստ BBC–ի թղթակցի, Լիբանանի բազմաթիվ քաղաքական և կրոնական միություններ հանդես են գալիս Ահմադինեջադի այցի դեմ։ Նրանք վախենում են, որ երկրի քաղաքական կայունությունը կարող է խախտվել։ Ավելի վաղ Վաշինգթոնն ու մի շարք եվրոպական կառավարություններ Իսլամական հանրապետության քաղաքական առաջնորդին կոչ էին արել ձեռնպահ մնալ Լիբանան այցելությունից։